Ծառայություններ

Մեր Ծառայություններ

Խորհրդատվություն

Արգոդենտ կլինիկայի բժիշկների հետևողական աշխատանքի շնորհիվ շատ խնդիրներին տրվում են ժամանակակից մեթոդներով լուծումներ: Իսկ բուժման ընտրությունը կատարվում է բժիշկների խորհրդատվության արդյունքում:

Օրթոպեդիա

Օրթոպեդիայի հիմնական խնդիրը այն է,որ ոչ միայն կփոխարինի բացակայող ատամները, այլ թույլ կտա երկար ժամանակ պահպանել մնացածները։ Ճիշտ վերականգնած ատամնաշարը բարձրացնում է կյանքի որակը:

Վիրաբուժություն

Վիրաբուժական միջամտության ժամանակ մենք կիրառում ենք ժամանակակից անզգայացման մեթոդները, ստերիլ պայմաններում մեր լավագույն մասնագետները հմուտ և անցավ կատարում են բոլոր տեսակի վիրաբուժական միջամտություններ:

Թերապիա

Ատամնախողովակների բուժումը առավել պատասխանատու թերապևտիկ ստոմատոլոգիական միջամտություններից է։ Բացարձակ անցավ ու ստերիլ պայմաններում կիրառվում են արմատալիցքի նորագույն մեթոդները:

Մանկական ստոմատոլոգիա

Արգոդենտում երեխաների հետ աշխատանքը իրականացվում է առանձնահատուկ հոգեբանական մոտեցմամբ: Փոխադարձ վստահության մթնոլորտում բացարձակ անցավ և կատարյալ մաքուր գործիքներով կատարվում են բոլոր տեսակի բուժ.պրոֆիլակտիկ միջոցառումները: Փոքրիկ հաճախորդները մեզ մոտից հեռանում են ժպիտով և վերադառնալու պատրաստակամությամբ:

Պարադոնտոլոգիա

Ատամնաբույժի մոտ այցելում են ինչպես ատամի ցավի այնպես էլ բերանի խոռոչի պրոֆիլակտիկ ստուգման համար: Այս հարցում շատ կարևոր է լնդերի դերը: Ճիշտ կանխանգելումը բերում է արագ ապաքինում և առողջ հյուսվածքների պահպանում:Պարոդոնտոզը շուրջատամնային հյուսվածքի դիստրոֆիկ բնույթի ախտահարում է։ Մեր կլինիկայի լավագույն մասնագետները համալիր բուժման մոթոդներով ստանում են հնարավորինս լավագույն արդյունքներ: