ՕՐԹՈԴՈՆՏԻԱ

Օրթոդոնտիկ ատամնաբուժության էությունն ոչ միայն “ոչ ուղիղ” դիրքով ատամների արտաքին ուղղումն է, այլ մեծ մասամբ նաև ատամների, հոդերի, բերանի խոռոչի լուրջ հիվանդությունների կանխարգելումը կամ բուժումը, քանի որ դրանց ֆունկցիայի ճիշտ կատարումը գեղեցիկ, ուղիղ ատամների պարտադիր նախապայմանն է: Անհնար է պատկերացնել ժամանակակից ատամնաբուժություն առանց օրթոդոնտ-ատամնաբույժի ծառայությունների:

Ատամների կծվածքի ուղղումը սկսվում է մանրազնին ախտորոշման անցկացմամբ։ Մեզ մոտ կատարվում է ատամների ուղղում անշարժ (բրեկետ) և շարժական (ապարատային) համակարգերով:

Մեր հմուտ մասնագետները կատարում են ատամների ուղղում անշարժ (բրեկետ) և  շարժական(ապարատային) համակարգով: