ՌԵՆՏԳԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Ռենտգեն հետազոտության արդյունքում որոշվում է ավելի մանրակրկիտ հետազոտման անհրաժեշտությունը և մշակվում հետագա բուժման պլան: Մեզ մոտ ռենտգեն հետազոտությունը կատարվում է Ռադիովիզիոգրաֆի միջոցով:

 Ռադիովիզիոգրաֆիան թվային ռենտգենոգրաֆիական սարքով ատամների վիճակի ախտորոշման մեթոդ է: Ատամների պատկերը հայտնվում է համակարգչի էկրանին: Ճառագայթման չափաբաժինը մոտ 10 անգամ ավելի քիչ է, քան սովորական ռենտգեն նկարների ստացման դեպքում, ինչը հնարավորություն է տալիս բուժման ընթացքում ստանալ մի շարք նկարներ։