Ամբողջ աշխարհում շատ ավելի արդյունավետ է համարվում որևէ հիվանդության կանխարգելումը, բուժումը հիվանդության վաղ շրջանում, քան գանգատներ ունենալուց և հիվանդությունը զարգանալուց հետո։ Ստոմատոլոգիայի ոլորտը ևս բացառություն չէ, քանի որ անտարբերությունը, ատամների և բերանի խոռոչի խնամքի բարձիթողի վիճակը կարող են հանգեցնել անդառնալի կորուստների, որն էլ իր հերթին առաջ կբերի տարբեր առողջական խնդիրներ։ Այս հարցում մեզ օգնության է հասնում պարոդոնտոլոգիան, որը զբաղվում է շուրջատամնային հյուսվածքների հիվանդությունների բուժման և կանխարգելման հարցերով։
Պարոդոնտը ատամի շուրջ գտնվող բոլոր հյուսվածքներն են՝ լնդերը, ոսկրային հյուսվածքը, ատամի հենակետային ապարատը: Պարոդոնտոլոգիայի ամենատարածված հիվանդություններն են՝ գինգիվիտը, պարոդոնտոզը, պարոդոնտիտը:
Պարադոնտալ հիվանդությունների նախնական և վաղ փուլը գինգվիտն է, և ամենահեշտը հենց գինգվիտի կանխարգելումն է, ինչը առաջին հերթին կապված է բերանի խոսռոչի հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման հետ։ Սննդի մնացորդները, մնալով ատամների վրա, առաջացնում են լնդերի բորբոքման զարգացում և ատամը շրջապատող հյուսվածքների քայքայում։ Ատամնաքարի վրա առաջանում է փափուկ և ավելի արագացնում լնդերի բորբոքումը:
Գինգիվիտը կանխարգելելու համար բացի հիգիենայի կանոնների պահպանումից խորհուրդ է տրվում 6 ամիսը մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ ստուգումներ, քանի որ շատ հաճախ ատամնաքարերը մենք ինքներս չենք տեսնում, և միայն հայտնաբերվում են բժշկի կողմից գործիքների միջոցով։ Լնդաբորվի վաղ փուլը՝ գինգիվիտը, արտահայտվում է լնդային թեթև արյունահոսությամբ, քորով, այրոցով, լնդերի գույնը փոխվում է, և բերանում առաջանում է տհաճ հոտ։ Այս ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի։
Պարադոնտիտը գինգվիտի հաջորդ փուլն է՝ ատամը շրջապատող ոսկրային հյուսվածքի բորբոքումը, որին բնորոշ են կարծր ատամնային նստվածքները, տհաճ հոտը, այտուցված և արյունահոսող լնդերը, լնդագրպանիկները։ Սրանք էլ իրենց հերթին հանգեցնում են ատամնարմատների և լնդի միջև տարածության, ատամների շարժականություն և դիրքի փոփոխության։ Շատ հաճախ պարադոնտիտի սրման փուլում առաջանում են ցավեր, այտի այտուց, լնդերի թարախային կուտակում, անհարմարություն է ի հայտ գալիս սառը, տաք և թթու ինչ- որ բան ուտելիս կամ խմելիս, ինչպես նաև ատամները մաքրելիս առաջ է գալիս գերզգայնություն։ Շատ կարևոր է ճիշտ ժամանակին բուժել և խուսափել պարադոնտիտի զարգացումից, քանի որ այն կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ ռևմատոիդ արթրիտ, աթերոսկլերոզ, ինֆեկցիոն էնդոկարիտ, գաստրիտ, էնտերոկոլիտ։
Պարադոնտալ հիվանդությունների մյուս տեսակը պարոդոնտոզն է։ Երբեմն պարադոնտոզը շփոթում են պարադոնտիտի հետ, բայց վերջինս լիովին տարբերվում է պարադոնտոզից։ Պարոդոնտոզով մարդիկ բողոքում են ատամների վզիկների և արմատների մերկացումից, որի հետևանքով կարող է առաջանալ ատամների գերզգայունություն։ Ատամները երկար ժամանակ պինդ են մնում, չեն շարժվում, միայն հիվանդության ծանր փուլի դեպքում ատամները կարող են շարժվել և թափվել։ Պարադոնտտոզի պատճառ կարող են հանդիսանալ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են՝ ժառանգականությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև, ատամների շրջակա հյուսվածքների սնուցման խանգարումը։
«Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան իրականացնում է պարադոնտալ հիվանդությունների համալիր և գրագետ բուժում։ Մեր արհեստավարժ մասնագետները իրականացնում են բուժումը՝ հենվելով հիվանդի անհատական առանձնահակությունների հետազոտության վրա։ Հաշվի առնելով ՝ զարգացման որ փուլում է գտնվում հիվանդությունը՝ մեր աշխատակազմը ընտրում է հաղթահարման լավագույն և ամենաարդյունավետ տարբերակը։
«Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան, կարևորելով Ձեր առողջական վիճակը, խորհուրդ է տալիս մշտապես հետևել Ձեր ատամների խնամքին և պարբերաբար հետազոտվել մեր հմուտ մասնագետների մոտ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։
Պահպանե՛ք Ձեր առողջությունը և նվիրե՛ք ժպիտներ Ձեր սիրելիներին