«Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան արդեն երկար տարիներ է, ինչ գործունեություն է ծավալում՝ իր այցելուներին մատուցելով միայն բարձրորակ ծառայություններ։ Մեր հմուտ և բանիմաց մասնագետները անում են ամեն հնարավորը՝ նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի խնդիրներին լուծում տալու համար և մշտապես ձգտում են կատարելության։ Մեր մասնագետները իրականացնում են թերապիա, ռենտգեն հետազոտություն, վիրաբուժական, օրթոդոնտիկ, օրթոպեդիկ միջամտություններ, ինչպես նաև իմպլանտոլոգիա, պարադոնտոլոգիա և ատամների սպիտակեցում։ Ձեր մանուկների ատամնաշարի հետ կապված խնդիրները նույնպես կստանան իդեալական լուծում և այլևս անհանգստություն չեն պատճառի։ Յուրքանչյուր բուժական գործընթաց սկսելուց առաջ մեր մասնագետները հետազոտում են տվյալ խնդիրը բազմակողմանիորեն, վերլուծում բարդությունները և իրականացնում խորհրդատվություն։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան իրականացնում է ատամների համալիր բուժում և պատրաստ է լուծում տալ Ձեզ հուզող յուրաքանչյուր հարցի։
Վիրաբուժություն Վիրաբուժական ստոմատոլոգիան զբաղվում է ատամների, բերանի խոռոչի օրգանների, դիմային ոսկրերի վիրաբուժական հիվանդությունների ու վնասվածքների ախտորոշմամբ, ինչպես նաև համալիր բուժմամբ։ Երբեմն այցելուների մոտ իշխում է այն թյուր կարծիքը, որ ատամների վիրաբուժական միջամտության արդյունքում մենք պետք է պարտադիր կորցնենք խնդրահարույց ատամը կամ ատամները։ Բայց այս մոտեցումը իհարկե ճիշտ չէ։ Մեր բարձր որակավորում և փորձառություն ունեցող, ինչպես թերապեւտ, այնպես էլ վիրաբույժ մասնագետների աշխատանքը ամբողջովին ուղղված է Ձեր ատամների և բերանի խոռոչի առողջության պահպանմանը։ Իսկ խնդրահարույց ատամը հեռացվում է միայն այն դեպքում, երբ չկա այլընտրանք, և հետագա բարդություններից խուսափելու ու լուրջ հիվանդությունների զարգացումը կանխելու լավագույն տարբերակը վիրահատական միջամտությունն է։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի վիրաբուժական բաժինը հագեցված է ինչպես անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, այնպես էլ բարձրակարգ մասնագետներով։ Վիրահատական միջամտությունից առաջ մեր հիվանդները հետազոտվում են, քննարկվում են բոլոր ռիսկերը, ինչպես նաև հիվանդի համար առավել հարմար և հնարավոր տարբերակները։ Իսկ արդեն վիրահատական միջամտությունը ժամանակակից սարքավորումների շնորհիվ տեղի է ունենում անցավ և շատ արագ։ Վստահե՛ք Ձեր ատամների առողջությունը «Արգոդենտ» կլինիկային, իսկ մեր մասնագետները կպարգևեն Ձեզ առողջ ատամներ և շլացնող ժպիտներ։
Բոլորս էլ ցանկանում ենք ունենալ ամբողջական և բնական ատամնաշար, բայց երբեմն ամենատարբեր հանգամաներքի ազդեցությամբ մեր ատամնաշարի ամբողջականությունը խախտվում է, ինչը բացասաբար է ազդում և՛ մեր արտաքին տեսքի, և՛ ողջ օրգանիզմի վրա, քանի որ նույնիսկ մեկ բացակա ատամը կարող է վնասել շրջական առողջ ատամներին, ինչպես նաև առաջ բերել խնդիրներ՝ կապված քունքստործնոտային հոդի, ծամողական ֆունկղիայի, դեմքի անատոմիայի, խոսքի ֆունկցիաների խանգարման ատամնաշարերի դեֆորմացիայի հետ։ Ժամանակակից օրթոպեդիան զբաղվում է պրոթեզավորման ճանապարհով ատամնածնոտային համակարգի ամբողջականության և գործառնության խախտումների ախտորոշմամբ և բուժմամբ։ «Պրոթեզ»-ը հունարեն բառ է, որը նշանակում է «դնել տեղը»: Պրոթեզները հատուկ շարժական և անշարժ ապարատներ են, որոնց նպատակն է վերականգնել տվյալ օրգանի ֆունկցիան և դեֆորմացիան: «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետները, ունենալով բազմամյա փորձառություն պրոթեզավորում իրականացնում են, հաշվի առնելով յուրաքանչյուր այցելուի անհատական առանձնահատկությունները։ Նախապես կատարվում է բազմակողմանի հետազոտություն, քննարկվում և պարզվում են ատամների բացակայության պատճառները, այնուհետեց առաջարկվում է օրթոպեդիական միջամտության ամենանպատակահարմար տարբերակը։ Մեր մասնագետները իրականացնում են համալիր բուժում, և նրանց գործունեությունը հանգում է իդեալական արդյունքի։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում պրոթեզավորման հետևյալ տարբերակները՝ • Վինիրներ • Մետաղակերամիկական շապիկներ • Ցիրկոնե պսակներ • Բյուգելային պրոթեզներ՝ հիմնային ամրակներով • Շարժական պրոթեզներ • Շարժական պրոթեզներ՝ բռնիչներով • Ճկուն պրոթեզներ • Մասնակի շարժական և լրիվ շարժական պրոթեզներ • Պրոթեզներ՝ շարժական պսակների վրա Դիմե՛ք մեր կլինիկային և մեր փորձառու մասնագետները կվերականգնեն Ձեր անթերի ժպիտը
Բերանի խոռոչը մեր օրգանիզմի հայելին է։ Մեր օրգանիզմում ի հայտ եկած յուրաքանչյուր խնդիր իր արտացոլումն է գտնում հենց բերանի խոռոչում։ Նույնկերպ հակառակը․ եթե երեխայի ատամները գտնվում են ոչ բարվոք վիճակում, բարենպաստ պայմաններ են ստեղծվել կարիեսի առաջացման համար, ապա այս խնդիրները վաղ թե ուշ անդրադառնալու են առողջական վիճակի վատթարացման վրա և իրենց հետ բերելու են նոր խնդիրներ`ախորժակի վատթարացում, պասիվ վարքագիծ, սնունդը վատ ծամելու հետևանքով առաջացած ստամոքս-աղիքային խնդիրներ, խոսակցական խանգարումներ, ատամնածնոտային համակարգի խնդիրներ և այլն։ Իսկ այս խնդիրները վերացնելու համար շատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, քան դրանք կանխարգելելու համար։ Այս իսկ պատճառով անհրաժեշտ է երեխաների ատամների խնամքով զբաղվել դեռ մանուկ հասակից, քանի որ կարիեսի դեպքերը հաճախակի են դառնում նույնիսկ մինչև 2 տարեկան երեխաների մոտ։ Այստեղ շատ կարևոր է ծնող-երեխա-ատամնաբույժ համագործակցությունը։ Ծնողները պետք փորձեն նվազեցնել կարիեսի առաջացման ռիսկերը, ինչը հնարավոր կլինի միայն ճիշտ սննդակարգի, հիգիենայի պահպանման և իհարկե ճիշտ ժամանակին ատամնաբույժին այցելելու միջոցով։ Մանկական ստոմատոլոգիայի հիմնախնդիրներից է առաջնային կանխարգելման մեթոդների լիարժեք անցկացումը, որի համար անհրաժեշտ է հաշվի առնել աճող օրգանիզմի անատոմո-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայում մանուկների ատամների խնամքով զբաղվում են հմուտ և բարձրակարգ ատամնաբույժները, ովքեր աշխատում են միայն բարձրորակ նյութերով, ժամանակակից տեխնիկայով և նորագույն մեթոդներով։ Մեր աշխատակազմը երեխայի հետ աշխատելիս կարևորում և հաշվի է առնում երեխայի նյարդահոգեբանական և տարիքային առանձնահատկությունները, յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքի, իսկ երեխաները ատամնաբուժարանից հեռանում են լայն ժպիտներով և բարձր տրամադրությամբ, ատամնաբուժարան այցելելը նրանց համար դառնում է հաճելի պարտականություն։ Միասի՛ն մանուկներին պարգևենք պայծառ և լուսաշող ժպիտներ։
Ամբողջ աշխարհում շատ ավելի արդյունավետ է համարվում որևէ հիվանդության կանխարգելումը, բուժումը հիվանդության վաղ շրջանում, քան գանգատներ ունենալուց և հիվանդությունը զարգանալուց հետո։ Ստոմատոլոգիայի ոլորտը ևս բացառություն չէ, քանի որ անտարբերությունը, ատամների և բերանի խոռոչի խնամքի բարձիթողի վիճակը կարող են հանգեցնել անդառնալի կորուստների, որն էլ իր հերթին առաջ կբերի տարբեր առողջական խնդիրներ։ Այս հարցում մեզ օգնության է հասնում պարոդոնտոլոգիան, որը զբաղվում է շուրջատամնային հյուսվածքների հիվանդությունների բուժման և կանխարգելման հարցերով։ Պարոդոնտը ատամի շուրջ գտնվող բոլոր հյուսվածքներն են՝ լնդերը, ոսկրային հյուսվածքը, ատամի հենակետային ապարատը: Պարոդոնտոլոգիայի ամենատարածված հիվանդություններն են՝ գինգիվիտը, պարոդոնտոզը, պարոդոնտիտը: Պարադոնտալ հիվանդությունների նախնական և վաղ փուլը գինգվիտն է, և ամենահեշտը հենց գինգվիտի կանխարգելումն է, ինչը առաջին հերթին կապված է բերանի խոսռոչի հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման հետ։ Սննդի մնացորդները, մնալով ատամների վրա, առաջացնում են լնդերի բորբոքման զարգացում և ատամը շրջապատող հյուսվածքների քայքայում։ Ատամնաքարի վրա առաջանում է փափուկ և ավելի արագացնում լնդերի բորբոքումը: Գինգիվիտը կանխարգելելու համար բացի հիգիենայի կանոնների պահպանումից խորհուրդ է տրվում 6 ամիսը մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ ստուգումներ, քանի որ շատ հաճախ ատամնաքարերը մենք ինքներս չենք տեսնում, և միայն հայտնաբերվում են բժշկի կողմից գործիքների միջոցով։ Լնդաբորվի վաղ փուլը՝ գինգիվիտը, արտահայտվում է լնդային թեթև արյունահոսությամբ, քորով, այրոցով, լնդերի գույնը փոխվում է, և բերանում առաջանում է տհաճ հոտ։ Այս ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի։ Պարադոնտիտը գինգվիտի հաջորդ փուլն է՝ ատամը շրջապատող ոսկրային հյուսվածքի բորբոքումը, որին բնորոշ են կարծր ատամնային նստվածքները, տհաճ հոտը, այտուցված և արյունահոսող լնդերը, լնդագրպանիկները։ Սրանք էլ իրենց հերթին հանգեցնում են ատամնարմատների և լնդի միջև տարածության, ատամների շարժականություն և դիրքի փոփոխության։ Շատ հաճախ պարադոնտիտի սրման փուլում առաջանում են ցավեր, այտի այտուց, լնդերի թարախային կուտակում, անհարմարություն է ի հայտ գալիս սառը, տաք և թթու ինչ- որ բան ուտելիս կամ խմելիս, ինչպես նաև ատամները մաքրելիս առաջ է գալիս գերզգայնություն։ Շատ կարևոր է ճիշտ ժամանակին բուժել և խուսափել պարադոնտիտի զարգացումից, քանի որ այն կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ ռևմատոիդ արթրիտ, աթերոսկլերոզ, ինֆեկցիոն էնդոկարիտ, գաստրիտ, էնտերոկոլիտ։ Պարադոնտալ հիվանդությունների մյուս տեսակը պարոդոնտոզն է։ Երբեմն պարադոնտոզը շփոթում են պարադոնտիտի հետ, բայց վերջինս լիովին տարբերվում է պարադոնտոզից։ Պարոդոնտոզով մարդիկ բողոքում են ատամների վզիկների և արմատների մերկացումից, որի հետևանքով կարող է առաջանալ ատամների գերզգայունություն։ Ատամները երկար ժամանակ պինդ են մնում, չեն շարժվում, միայն հիվանդության ծանր փուլի դեպքում ատամները կարող են շարժվել և թափվել։ Պարադոնտտոզի պատճառ կարող են հանդիսանալ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են՝ ժառանգականությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև, ատամների շրջակա հյուսվածքների սնուցման խանգարումը։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան իրականացնում է պարադոնտալ հիվանդությունների համալիր և գրագետ բուժում։ Մեր արհեստավարժ մասնագետները իրականացնում են բուժումը՝ հենվելով հիվանդի անհատական առանձնահակությունների հետազոտության վրա։ Հաշվի առնելով ՝ զարգացման որ փուլում է գտնվում հիվանդությունը՝ մեր աշխատակազմը ընտրում է հաղթահարման լավագույն և ամենաարդյունավետ տարբերակը։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան, կարևորելով Ձեր առողջական վիճակը, խորհուրդ է տալիս մշտապես հետևել Ձեր ատամների խնամքին և պարբերաբար հետազոտվել մեր հմուտ մասնագետների մոտ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։ Պահպանե՛ք Ձեր առողջությունը և նվիրե՛ք ժպիտներ Ձեր սիրելիներին
Գեղեցիկ ժպիտը մեր հաջողության գրավականն է։ Բայց երբեմն հանգամանքների բերումով մեր ատամնաշարի ամբողջական տեսքը խաթարվում է, ինչը իր բացասական ազդեցությունն է թողնում ինչպես էսթետիկայի, այնպես էլ մեր առողջության վրա, քանի որ առաջ է բերում խնդիրներ կապված ծամողական ֆունկցիայի, դեմքի անատոմիայի հետ։ Բացի այդ նույնիսկ մեկ բացակա ատամը կարող է վնասել հարակից առողջ ատամներին։ Հենց այս և մի շարք այլ խնդիրների լուծումն է առաջարկում իմպլանտոլոգիան, որը զբաղվում է բնական ատամի բացակայության դեպքում իմպլանտատի տեղադրմամբ: Իմպլանտը իրենից ներկայացնում է տիտանի միջուկ, որը թույլ է տալիս վերականգնել կորցրած ատամը՝ամբողջությամբ, այդ թվում արմատը։ Իմպլանտացիոն մեթոդով բացակայող ատամների վերականգնումը հիմնված է ծնոտների կառուցվածքի և ծնոտներում ատամների ֆիքսման մեթոդի վրա: Իմպլանտոլոգիան իրենից ներկայացնում բազմաբաղադրիչ գործընթաց։ Այսպես՝ իմպլանտը՝ բժշկական տիտանը, վիրահատական ճանապարհով ներդրվում է ծնոտոսկրի մեջ։ Տեղադրելուց հետո իմպլանտատի շուրջբոլորը ձևավորվում է ոսկրային հյուսվածք, այդպիսով տեղի է ունենում իմպլանտատի սերտաճումը ոսկրային հյուսվածքի հետ, որը հնարավորություն է տալիս իմպլանտատին կատարել բնական ատամի արմատի դերը, այսինքն ծառայում է որպես հիմք արհեստական շապիկի համար։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետները, կարևորելով մեր յուրաքանչյուր հաճախորդի առողջությունն ու հարմարավետությունը, իմպլանտացիա իրականացնելիս օգտագործում են միայն բարձրորակ նյութեր, որոնք համապատասխանում են և՛ տեխնոլոգիական, և՛ էսթետիկական պահանջներին։ Օգտագործվող նյութերի առջև դրված պահանջները պայմանավորված են նրանց կիրառման եղանակից, քանի որ դրանք կարող են շփման մեջ մտնել օրգանիզմի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրերի հետ: Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է հիվանդների ճիշտ ընտրությամբ, ցուցումների և հակացուցումների ճշտումով, իմպլանտատների կոնստրուկցիայի և իմպլանտացիայի մեթոդի ընտրությամբ: Մեր մասնագետները յուրաքանչյուր իմպլանտոլոգիական միջամտություն իրականացնելուց առաջ ընդունված կարգով կատարում են հետազոտություն․ որոշակի պատկերացում են կազմում հիվանդի ընդհանուր վիճակի և իմպլանտացիայից հետո օրգանիզմի հնարավոր պատասխան ռեակցիայի վերաբերյալ, ճշտումներ են կատարում ցուցումների հակացուցումների վերաբերյալ, կատարվում է բերանի խոռոչի զննում, ինչպես նաև ատամնածնոտային համակարգի գործիքային հետազոտություն։ Բարեհաջող իմպլանտացիայի համար կարևոր է ինչպես վիրահատական, այնպես էլ հետվիրահատական շրջանը։ Վերքի ամաքինման փուլը տևում է 1-3 շաբաթ, ինչը պայմանավորված է կատարված բուժգործողության ծավալից և բարդության աստիճանից: Այնուհետև բժիշկը կատարում է բուժզննում, անհրաժեշտության դեպքում նաև ռենտգեն հետազոտություն։ Այնուհետև անհրաժեշտ է սպասել 2-3 ամիս, որպեսզի իմլանտատը սերտաճի։ Բժիշկ ստոմատոլոգը երկրորդ անգամ նուրբ կտրվածք է կատարում լնդերի վրա, բացում է սերտաճած իմլանտատը, պտտում-հանում է կափույրը, և տեղադրում է լնդերը ձևավորող սարքը։ Լնդերի ձևավորումը տևում է 1-2 շաբաթ, որից հետո արդեն անցում է կատարվում ատամնապսակի ստացմանը։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետների սիրով կօգնեն Ձեզ ունենալ ամբողջական ատամնաշար, լինել կատարյալ և ինքնավստահ։
Երբևէ մտածե՞լ եք, որ Ձեր մեկ հմայիչ ժպիտի օգնությամբ կարող եք աշխարհը գրավել։ Եվ իսկապես, ձյունաճերմակ և գեղեցիկ ժպիտը համարվում է գրավչության նախադրյալը։ Սպիտակ և խնամված ատամները բարձրացնում են մեր ինքնագնահատականը և մեզ դարձնում ավելի ինքնավստահ։ Գուցե սա է պատճառը, որ օրեցօր ատամների սպիտակեցումը դառնում է ավելի ու ավելի պահանջված պրոցեդուրա։ Մեր ողջ կյանքի ընթացքում մեր ատամները ենթարկվում են օրգանական և անօրգանական ներկանյութերի ազդեցությանը, ինչի արդյունքում էլ համապատասխանաբար ստանում են գունային փոփոխություններ։ Այդ ներկանյութերը կարող են նստել ատամի մակերեսին կամ թափանցել կարծր հյուսվածքների մեջ: Գունափոխման պատճառ կարող են հանդիսանալ նաև ատամի տրավման կամ էնդոդոնտիկ բուժումը, ինչպես նաև ատամի ձևավորման և ծկթման խանգարումները: Յուրաքանչյուր դեպքում խորհուրդ է տրվում ատամները սպիտակեցնել պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Այժմ տարանջատվում են ատամների սպիտակեցման մի քանի եղանակներ․ 1. Քիմիական սպիտակեցում 2. Լազերային սպիտակեցում 3. Տնային սպիտակեցում 4. Ներքին սպիտակեցում 5. Լուսային սպիտակեցում Նշվածներից այժմ առավել մեծ կիրառություն ունի և բավականին արդյունավետ է համարվում լուսային սպիտակեցումը։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է լուսային սպիտակեցման ամենաանվտանգ և արդյունավետ Zoom սարքով սպիտակեցման համակարգը: Zoom սպտակեցման եղանակը հնարավորություն է տալիս բավականին կարճ ժամանակահատվածում հասնել հրաշալի արդյունքի և ստացված արդյունքը պահպանել տարիների ընթացքում: Ատամների Zoom սպիտակեցման ժամանակ օգտագործվում է հատուկ գել և Zoom սարքը, որը ակտիվացնում է գելի կազմի մեջ մտնող ջրածնի պերօքսիդը։ Շնորհիվ պերօքսիդում առկա ցածր կոնցետրացիայի (25 %)՝ զգայուն ատամները ևս դիմանում են դրա ազդեցության, և էմալը չի վնասվում։ Բացի այդ գելում առկա ամորֆ Ca-ի ֆոսֆատը ոչ միայն սպիտակեցնում է ատամնաշարը, այլև ամրացնում է էմալը։ Zoom եղանակով ատամների սպիատեկցումը հնարավորություն է ընձեռում 1-3 այցելության ընթացքում հասնել կատարյալ արդյունքի։ Նշենք, որ արդյունքը պահպանվում է մոտ 3 տարի։ Չնայած իր բարձր արդյունավետությանը, այնուամենայնիվ սպիտակեցման այս եղանակը ունի հակացուցումներ, և այն խորհուրդ չի տրվում կիրառել հղիության և կերակրման շրջանում, մինչև 16 տարեկան հասակը, շաքարային դիաբետի, վահանագեղձի հիվանդությունների չբուժված և դեպուլպացված ատամների առկայություն դեպքում։ Դիմե՛ք մեր Արգոդենտ ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետների խորհրդատվությանը, նրանք Ձեզ կառաջարկեն Ձեզ համար լավագույն տարբերակը և կվերացնեն ընթացիկ խնդիրները։ Մեր հմուտ մասնագետների օգնությամբ Դուք 45-60 րոպեի ընթացքում կունենաք Ձեր երազանքների ձյունաճերմակ ժպիտը։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկա, երբ հոլիվուդյան ժպիտը այլևս երազանք չէ։
Այսօր, որքան գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգահեռ, օրեցօր ավելանում են իրենց ստոմատոլոգիական ծառայությունները առաջարկող կլինիկաները, այնքան մարդիկ ավելի են դժվարանում կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել։ Չէ՞ որ կատարյալ արդյունքի հասնելու համար ոչ միայն կարևոր է, որ բուժող բժիշկը ոչ միայն լինի հմուտ և բանիմաց մասնագետ, այլև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ բուժական ողջ գործընթացը կազմակերպվի համապատասխան հիգիենիկ և ստերիլ պայմաններում՝ հնարավոր վարակներից և հետագա բարդություններից խուսափելու համար։ Ատամնաբուժարաններից վարակները հիմնականում տարածվում են գործիքների միջոցով։ Ամենավտանգավոր և մահացու վիրուսներն այստեղ կարող են դառնալ փոխանցման պատճառ հատկապես լորձաթաղանթի և կարիեսի տարբեր բարդությունների ժամանակ: «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետները աշխատում են բացարձակապես անվտանգ պայմաններում և ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում ստերիլիզացման գործընթացին և այդ գործընթացը կազմակերպում է՝ միջազգային ստանդարտներին համապատասխան․ նախևառաջ բոլոր գործիքները մանրէազերծվում են հատուկ հեղուկ-ախտահանիչների միջոցով, այնուհետև լվացվում են և չորացվում, իսկ հետո վերջնականապես ստերիլիզացվում հատուկ սարքի՝ ավտոկլավի մեջ, ինչի շնորհիվ վերանում են բոլոր տեսակի բակտերիաներն ու վիրուսները, և դրանց փոխանցման հավանականությունը հավասարվում է 0-ի։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկա, վստահե՛ք լավագույնին
Գաղտնիք չէ, որ մեր գեղեցիկ և կատարյալ տեսքի գրավականը առողջ և ճերմակ ատամներն են։ Իսկ նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մշտական և հետևողական խնամք, ինչպես նաև ընթացիկ խնդիրների վերհանում և վերացում։ Այս հարցում մեզ օգնության է հասնում թերապիան, որը հնարավորություն է տալիս ճանաչել ատամների հետ կապված խնդիրները, այսինքն ախտորոշել, բուժել, ինչպես նաև կանխարգելել հետագա խնդիրների առաջացումը։ Այս ամենի արդյունքում Ձեր ատամները դեռ երկար տարիներ կլինեն առողջ և կծառայեն իրենց նպատակին։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի տեխնիկական հագեցվածության և արհեստավարժ մասնագետների հմտության շնորհիվ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կբացահայտվեն Ձեզ ամենաանվնաս թվացող խնդիրները և կստանան համապատասխան լուծում։ Մեր մասնագետները ատամների ախտորոշումը իրականացնելիս օգտվում են ռադիովիզիոգրաֆիայի մեթոդից՝ օգտագործելով ռադիոգրաֆիական սարքը, ինչի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ստացվում են թիրախային նկարներ, որոնք էլ հեշտությամբ տեսանելի են դառնում համակարգչի էկրանին։ Այս ամենը հնարավորություն է ընձեռում վերլուծություններ կատարել և ընտրել բուժման լավագույն տարբերակը։ Նշենք, որ ռադիովիզիոգրաֆիայի մեթոդով հետազոտվելիս ճառագայթման չափաբաժինը մի քանի անգամ ավելի քիչ է, քան սովորական ռենտգենի նկարների ստացման դեպքում, ուստի Ձեր առողջությունը անվտանգ ձեռքերում է։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկա, բարձրակարգ սպասարկում, իդեալական արտաքին։
«Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի տեխնիկական հագեցվածության և արհեստավարժ մասնագետների հմտության շնորհիվ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կբացահայտվեն Ձեզ ամենաանվնաս թվացող խնդիրները և կստանան համապատասխան լուծում։ Մեր մասնագետները ատամների ախտորոշումը իրականացնելիս օգտվում են ռադիովիզիոգրաֆիայի մեթոդից՝ օգտագործելով ռադիոգրաֆիական սարքը, ինչի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ստացվում են թիրախային նկարներ, որոնք էլ հեշտությամբ տեսանելի են դառնում համակարգչի էկրանին։ Այս ամենը հնարավորություն է ընձեռում վերլուծություններ կատարել և ընտրել բուժման լավագույն տարբերակը։ Նշենք, որ ռադիովիզիոգրաֆիայի մեթոդով հետազոտվելիս ճառագայթման չափաբաժինը մի քանի անգամ ավելի քիչ է, քան սովորական ռենտգենի նկարների ստացման դեպքում, ուստի Ձեր առողջությունը անվտանգ ձեռքերում է։
Երևի թե դժվար է գտնել մի մարդու, ով «ժպտալ» ասելիս չպատկերացնի գեղեցիկ, ճերմակ և համաչափ ատամներ։ Իսկ այն ինչ հնարավոր է պատկերացնել, հնարավոր է նաև իրականություն դարձնել։ Ճիշտ է, հաճախ բնությունը առատաձեռն է գտնվում մեր նկատմամբ՝ մեզ օժտելով գեղեցիկ արտաքինով, բայց մենք միշտ չէ որ գնահատում, արժեւորում և պահպանում ենք այն, ուստի ոչ պատշաճ խնամքը, բարձիթողի վիճակը, երբեմն էլ նաև ոչ բավարար տեղեկացվածությունը հանգեցնում են որոշակի խնդիրների։ Անհնար է պատկերացնել ժամանակակից ատամնաբուժությունը առանց օրթոդոնտ-ատամնաբույժի ծառայությունների: Օրթոնդոնտիան ժամանակակից ստոմատոլոգիայի այն բաժինն է, որի նպատակն է կծվածքի տարբեր պաթոլոգիաների բուժումը, բերանի խոռոչում ատամների դիրքի խախտման կանխումը, «ոչ ուղիղ» դիրքով ատամների արտաքին ուղղումը, բերանի խոռոչի լուրջ հիվանդությունների կանխարգելումը կամ բուժումը, քանի որ դրանց ֆունկցիայի ճիշտ կատարումը գեղեցիկ, ուղիղ ատամների պարտադիր նախապայմանն է։ Այսպիսով՝ Ձեր ուղիղ և համաչափ ատամների համար պատասխանատվություն է կրում օրթոդոնտիան։ Հատկանշական է, որ Մարդկանց 90%-ի մոտ առկա է սխալ կծվածք, նրանցից ավելի քան 50%-ը պարտադիր օրթոդոնտիկ բուժման կարիք ունեն։ Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է ընձեռում անգամ հասուն տարիքում շտկել ատամնաշարը, չնայած այս դեպքում բուժումը շատ ավելի երկարատեւ ժամանակ է պահանջում։ Իսկ մանկական և պատանեկան տարիքում շատ ավելի հեշտ է ցանկալի արդյունքի հասնել, քանի որ օրթոդոնտիկ միջամտությունը իրականացվում են ծնոտի աճման և զարգացման բուն շրջանում: Անհրաժեշտ նշել, որ հավասար ատամները և ճիշտ կծվածքը ոչ միայն ունեն էսթետիկ արժեք, այլ նաև հանդիսանում են անհրաժեշտ պայման առողջության համար, քանի որ ատ հաճախ ատամների սխալ դիրքը հանգեցնում է ողջ ատամնածնոտային ապարատի գործունեության խախտմանը. զարգանում են լնդերի հիվանդություններ, դրանց արնահոսություն, ատամների մաշում, ցավեր ու կտտոցներ հոդերում։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան օրթոդոնտիկ բուժումը իրականացնում է բրեկետների միջոցով։ Բրեկետները ոչ շարժական սարքեր են, որոնք շտկում են ատամների դիրքը կծվածքի խանգարման դեպքում: Բրեկետը կողպեքի տեսքով փոքրիկ հարմարանք է, որը ամրանում է ատամի արտաքին կամ ներքին մակերևույթին՝ ատամնաբուժական հատուկ սոսնձի միջոցով: Տեղադրումից հետո բրեկետը ձգտում է ստանալ իրեն տրված նախնական ձևը` իր հետևից «տանելով» ատամները (մետաղալարը պատրաստվում է «ձևի հիշողություն ունեցող» հատուկ նյութերից): Ցանկալի արդյունքի հասնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է այն կրել 1-2 տարի: Ըստ ատամի վրա գտնվելու դիրքի տարբերում են՝ արտաքին (ատամների վրա տեսանելի) և քմային բրեկետներ (տեղադրված են ներսում, որպեսզի մյուսներին հայտնի չլինի օրթոպեդիկ բուժման փաստը)։ Օրթոդոնտիկ միջամտության արդյունավետությունը մեծապես կախված է ճիշտ ընտրված և գրագետ օրթոդենտից։ Տվյալ մասնագետը պետք է ունենա նաև բավականաչափ մակարդակի գիտելիքներ դիմածնոտային շրջանի աճի և զարգացման վերաբերյալ, քանի որ միջամտում է ոչ միայն ատամնաշարերի, այլև ամբողջ դիմածնոտային համակարգի զարգացման պրոցեսին։ «Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-օրթոդոնտները պրոֆեսիոնալ և անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր այցելուի։ Գործընթացը սկսելուց առաջ մեր այցելուները մանրամասն հետազոտություն են անցնում, մասնագետը ընտրում է բուժման ամենանպատակահարմար նախագիծը և համապատասխան սարքը՝ բուժման լավագույն արդյունք ստանալու համար: Մեր մասնագետները աշխատում են մեծ համբերատարությամբ և տիրապետում են մասնագիտական ամենանուրբ դետալներին։ «Արգոդենտ»-ը կպարգևի Ձեզ կատարյալ ժպիտ, իսկ Դուք՝ ժպիտներ աշխարհին․․․
«Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան արդեն երկար տարիներ է, ինչ գործունեություն է ծավալում՝ իր այցելուներին մատուցելով միայն բարձրորակ ծառայություններ։ Մեր հմուտ և բանիմաց մասնագետները անում են ամեն հնարավորը՝ նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի խնդիրներին լուծում տալու համար և մշտապես ձգտում են կատարելության։ Մեր մասնագետները իրականացնում են թերապիա, ռենտգեն հետազոտություն, վիրաբուժական, օրթոդենտիկ, օրթոպեդիկ միջամտություններ, ինչպես նաև իմպլանտոլոգիա, պարադոնտոլոգիա և ատամների սպիտակեցում։ Ձեր մանուկների ատամնաշարի հետ կապված խնդիրները նույնպես կստանան իդեալական լուծում և այլևս անհանգստություն չեն պատճառի։ Յուրքանչյուր բուժական գործընթաց սկսելուց առաջ մեր մասնագետները հետազոտում են տվյալ խնդիրը բազմակողմանիորեն, վերլուծում բարդությունները և իրականացնում խորհրդատվություն։
«Արգոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան իրականացնում է ատամների համալիր բուժում և պատրաստ է լուծում տալ Ձեզ հուզող յուրաքանչյուր հարցի։
Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա: Lorem Ipsum օգտագործելը բացատրվում է նրանով, որ այն բաշխում է բառերը քիչ թե շատ իրականի նման, ի տարբերություն «Բովանդակություն, բովանդակություն» սովորական կրկննության, ինչը ընթերցողի համար հասկանալի է:
Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա: Lorem Ipsum օգտագործելը բացատրվում է նրանով, որ այն բաշխում է բառերը քիչ թե շատ իրականի նման, ի տարբերություն «Բովանդակություն, բովանդակություն» սովորական կրկննության, ինչը ընթերցողի համար հասկանալի է: